2026 թվականի հոկտեմբերի 12-ին ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման 6-ամյա ժամկետի ավարտի կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Սահմանադրական դատարանից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին գործունեության և պետության համար բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։
Նշվում է, որ Արման Դիլանյանը, անդրադառնալով 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը, ասել է՝ Բարձր դատարանի դատավորների և աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարվել են բազմաթիվ մարտահրավերներ, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանը եղել է և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։
Ըստ հաղորդագրության՝ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:






































