Skip to main content

Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. Լուկաշենկո

Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, սակայն պատրաստվում է պատերազմի, որպեսզի խուսափի դրանից, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իմ կողմից անկեղծորեն և ազնվորեն ասվել է, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի խուսափենք դրանից: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, ինչպես վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում մեր արևմտյան «բարեկամները» արշավ են ծավալել, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին հարձակվելու է Բալթյան երկրների, հնարավոր է՝ Լեհաստանի վրա», — ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներում վերջին շրջանում այսպես կոչված գործընկերները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ է տեղի ունենում Բելառուսի զինված ուժերում:

«Նրանց առաջին հերթին մտահոգել է այն փաստը, որ մենք չափազանց հաճախ և շատ առարկայական ու ինտենսիվորեն անցկացնում ենք ԶՈւ-ի ստորաբաժանումների ստուգումներ՝ ոչ միայն բանակի, այլև ամբողջ Զինված ուժերի», — հավելել է Բելառուսի նախագահը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031