Մեսրոպ Մանուկյանն աղմկում էր իր աներոջ բենզալցակայանը պաշտպանելու համար, ասել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը:
«Դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է , որ պետք է պաշտպանեն Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը , թե՞ եկել են պաշտպանելու Մեսրոպ Մանուկյանին որպես ընկեր»,- ասել է նա՝ անդրադառնալով ցույցերին այլ պատգամավորների մասնակցությանը:
Հիշեցնենք, որ այսօր վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև:






































