Skip to main content

Էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա են խնդիրներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Իմ ԱյԴի» ՓԲԸ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային ստորագրության «Իմ ԱյԴի» համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։05-ից, առկա են խնդիրներ։

«Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։

Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031