Skip to main content

Նոր Արեշում հրդեհ է բռնկվել․ այրվել են կուտակած փայտ և կենցաղային իրեր

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել է կրակի տարածումը․ հրդեհը մեկուսացվել է և ամբողջությամբ մարվել։

Այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր և Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում՝ կենցաղային իրեր։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031