Skip to main content

Նպատակ կա ընդլայնել ՀՀ-ԱՄՆ տնտեսական գործընկերությունը․ դեսպան Մկրտչյանը հյուրընկալվել է Ջոն Յովանովիչին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031