Skip to main content

Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

այաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։

«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», — «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը զինված ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն։ Կնոջ պատմելով՝ նա զենքը պահել էր երեխաների վրա, իսկ ինքը, փորձելով պաշտպանել նրանց, դիմադրել էր զինծառայողին և ծանր վիրավորվել։

Ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031