Skip to main content

Նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որ մեր հանքային ռեսուրսներն իրացնենք, նոր ներդրումներ ներգրավենք. ՏԿԵ փոխնախարար

Ֆորումն արդեն երրորդ տարին է՝ գումարվում և ուրախալի է, որ այն տարեց տարի ընդլայնվում է՝ ընդգրկելով նոր մասնակիցների և ավելի լայն աշխարհագրություն: Այս մասին «Mining Armenia Forum 2026»-ի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:

«Կարող ենք այսօր փաստել, որ ֆորումը Հայաստանի հանքարդյունաբերության համար կարևոր հարթակ լինելուց զատ արդեն նաև միջազգային նշանակություն ունի, և դրա մասին է վկայում այս աննախադեպ միջազգային ներկայացվածությունը։

Այսօր, երբ ամբողջ աշխարհում հանքային ռեսուրսները տնտեսության համար շարունակաբար աճ են գրանցում և հանքարդյունաբերության նկատմամբ կա աննախադեպ հետաքրքրություն, դրանից անմասն չի մնում նաև Հայաստանը: Նպաստավոր պայմաններ են ստեղծվել, որ մենք մեր հանքային ռեսուրսներն իրացնենք, նորանոր ներդրումներ ներգրավենք, հնարավորություն ունենք ներդնել նաև միջազգային լավագույն չափանիշներ և իհարկե՝ ժամանակակից տեխնոլոգիաներ։

Պատահական չէ նաև ֆորումի խորագիրը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»: Սա այն միտքն է արտահայտում, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ անել, որ մեր բնական պաշարները, մեր նշանակալի հանքային ներուժը վերածենք երկարաժամկետ տնտեսական և հանրային արժեքի, քանի որ միայն բնական պաշարների առկայությունը բավարար չէ, և վերջնարդյունքին հասնելու համար անհրաժեշտ է միավորել և՛ մեր գիտելիքները, և՛ մարդկային կարողությունները, և՛ պատասխանատու կառավարումը, նաև միջազգային համագործակցությունը»,-նշեց նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031