Skip to main content

Կառավարությունը կարդիականացնի արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմի արդիականացման և դրա արդյունավետության բարձրացման նպատակով։ Արդյունքում կապահովվի ծրագրի արդյունավետությունը, պետական աջակցության միջոցների առավել նպատակային օգտագործումը, կբարելավվեն ծրագրի նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները։

Այն կնպաստի նաև տնտեսվարողների կողմից նոր տեխնոլոգիաների ներդրմանը, վերականգնվող էներգիայի կիրառման ընդլայնմանը և արտադրողականության բարձրացմանը։

Կարգավորումը կնպաստի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների՝ էներգահամակարգի տեխնիկական հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև «կանաչ» և շրջանաձև տնտեսության սկզբունքների ներդրմանը։

Միաժամանակ կբարձրանա ներդրումային միջավայրի ճկունությունը, կընդլայնվեն տնտեսվարողների ֆինանսական հնարավորությունները:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031