Skip to main content

ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին

ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ` Բելոստոկի Քաղաքային մարզադաշտում մրցեց լեհական «Յագելոնիայի» հետ։

Հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմը բացեց հաշիվը․ աչքի ընկավ Զիդանը։ Սակայն երկու րոպե անց տանտերերը հավասարեցրեցին հաշիվը Յոզվիակի գոլի շնորհիվ։ Ցավոք, Զիդանը վնասվածք ստացավ նաև, և «Արարատ-Արմենիան» հարկադրված փոփոխության գնաց․ խաղադաշտ դուրս եկավ Ժիրայր Շաղոյանը։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ արդեն լեհական թիմն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլն իր ակտիվում գրանցեց Կոնսեյսաուն։

Երկրորդ խաղակեսում, 51-րդ րոպեին, տանտերերն արդեն ստացան երկու գնդակի առավելություն Սոուի գոլի շնորհիվ։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ լեհական թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» առաջին տուրում Երևանում զիջել էր Պրահայի «Սպարտային» 1-4 հաշվով։ Նշենք, որ հաջորդ՝ երրորդ տուրում, «Արարատ-Արմենիան» Երևանում կընդունի «Ալկմարին»․ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031