Skip to main content

Չեմ բացառում Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելը. Դավիթ Խուդաթյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի են ունեցել քննարկումներ էներգետիկ համակարգերը միմյանց միացնելու և անհրաժեշտության դեպքում փոխադարձաբար էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունների շուրջ»:

Այս մասին առաջնորդների գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 8-ին Գորիսում կայացած հանդիպումը երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուների արդեն երկրորդ նմանատիպ շփումն էր: Ըստ նախարարի՝ քննարկվել է ենթակառուցվածքների վերականգնումը, որպեսզի կողմերը կարողանան միմյանց հետ էլեկտրաէներգիայի առևտուր իրականացնել:

«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք առկա ենթակառուցվածքները։ Փոքր ներդրումների արդյունքում դրանք արդեն պատրաստ են, և կարող ենք անցնել ավելի գործնական փուլի։ Հայաստանի ռազմավարությունն է՝ որքան հնարավոր է մեծ թողունակությամբ և տարբեր հատվածներով կապվել հարևան երկրների էներգահամակարգերին, ինչպես անում ենք Իրանի և Վրաստանի հետ»,- պարզաբանել է Խուդաթյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031