Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանների ներկայացրած հատուկ վերանայման բողոքը:
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը։ Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով):
Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,-գրել է փաստաբանը։






































