Խաղաղության հաստատման գործընթացում շրջակա միջավայրի հարցերը ներկա են, Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ կլինի շրջակա միջավայրի հետ կապված հարցերին, «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արդեն իսկ քննարկում են, թե շրջակա միջավայրի որ ոլորտում է, որ կարող են համագործակցություն ունենալ:
«Մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են, շարունակվում են մեկ այլ երկրի տարածքում։ Ես նկատի ունեմ՝ կենսաբազմազանությունն այն է, որ միացնում է երկրները և այստեղ համագործակցելու շատ մեծ հնարավորություն և պոտենցիալ կա»,- նշեց Փաշինյանը։
Խոսելով Թուրքիայի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ջրային ռեսուրսների կառավարման հարցում համագործակցության փորձ ունեն Հայաստանն ու Թուրքիան:
«Հարևանների համար շրջակա միջավայրի խնդիրներն ընդհանուր են»,-հավելեց նա։






































