Skip to main content

Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Քնարիկ Հարությունյանին պատկանող, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Վ․ Չերազի 8 գ հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

— սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,

— սննդի կառույցի պատերը, առաստաղը չեն պահվել նորոգ վիճակում, եղել է կեղտի կուտակում, մասնիկների թափվելու վտանգ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031