Skip to main content

էներգետիկայի և ջրային ոլորտներում Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի Հանրապետության էներգետիկայի, աղբի և ջրի կարգավորող մարմնի (RAAYE) նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել և զարգացնել երկու երկրների կարգավորող մարմինների միջև համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում։ Այդ մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Ողջունելով հյուրերին՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի կարգավորող մարմինների միջև համագործակցության հաստատումը։

«Այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է մեր երկու երկրների մասնագիտական կառույցների միջև գործընկերության ամրապնդման ճանապարհին։ Վստահ եմ, որ փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի փորձի և լավագույն կարգավորող պրակտիկայի փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և ոլորտներում արդյունավետ կարգավորման ապահովման համար»,-իր խոսքում նշել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

«Հայաստանի կարգավորող մարմնի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ կստեղծի՝ ի շահ երկու երկրների կարգավորող համակարգերի զարգացման համար»,- ասել է Կոնստանտինոս Ցիմարասը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031