Չեմպիոնների լիգա․ օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 19-ին կավարտվի առաջին տուրը։ Տեղի կունենա 6 հանդիպում։

Նոր ձեւաչափով մրցաշարին մասնակցում է 36 թիմ մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակով։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Հաջորդ 16 տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կպայքարեն 1/8 եզրափակիչի մյուս ուղեգրերի համար։

24-36-րդ տեղերը գրաված թիմերն ավարտում են պայքարը․ նախկինի նման դուրս չեն գա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

«Ցրվենա Զվեզդա» — «Բենֆիկա»՝ 20:45 (Երեւանի ժամանակ)

«Ֆեյենորդ» — «Բայեր Լեւերկուզեն»՝ 20:45

«Ատալանտա» — «Արսենալ»՝ 23:00

«Աթլետիկո Մադրիդ» — «ՌԲ Լայպցիգ»՝ 23:00

«Բրեստ» — «Շտուրմ Գրաց»՝ 23:00

«Մոնակո» — «Բարսելոնա»՝ 23:00

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031