Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին. ԲՏԱ նախարար

Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրի հետագա իրականացման և աշխատանքների անընդհատության ապահովմամբ:

Կառավարության նիստի ժամանակ նախարարը նաև նկատեց՝ սա կարևոր ներդրումային ծրագիր է, որին հաջորդ տարի ևս 1 մլրդ դրամ կհատկացվի։

«Գումարն անհրաժեշտ է շինարարական աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար, ձեռք կբերվեն համապատասխան լաբորատոր սարքավորումներ, և կկարգավորվի բիզնես աքսելետատորի շենքը»,- ասաց Հայրապետյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930