Մեծ ցավով եմ լսում իշխանություններին, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Շահրամանյան

Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։

Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։

Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։

Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։

Անդրադառնալով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին Արցախի Հանրապետության, արցախցիների վերաբերյալ, Սամվել Շահրամանյանն ասաց. «Ես մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է: Ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց: Այդ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք ձեւավորել են Հայաստանում իշխանությունը»։

Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30