Սեպտեմբերի 15-ի դրությամբ, 22,385 քաղաքացի անշարժ գույքը վարձակալության տրամադրման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին է ներկայացրել անշարժ գույքի վարձակալության 36,736 հայտարարություն: Այս մասին հաղորդել են ՊԵԿ-ից:
«ՊԵԿ-ը ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։
Միաժամանակ, հորդորում ենք կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար»,-ասված է հաղորդագրության մեջ: