Կատարի պատվիրակության ներկայացուցիչների հետ բացեցինք Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը. Աննա Հակոբյան

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու տեսանյութ հրապարակել:

«Կատարի «KATARA CULTURAL VILLAGE»-ից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում բացեցինք Աթենքի Քալֆայան պատկերասրահի հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարների ցուցահանդեսը»,- գրել է Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031