Երևանում նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն

Իրանը հոկտեմբերի 1-ին Հայաստանում կբացի իր առաջին և ամենամեծ մշտական առևտրի կենտրոնը: Երևանում Իրանի առևտրի կենտրոնը հանդիսանալու է դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն :

Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

Կենտրոնի 10.000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային կրպակ: Դրանք կարող են օգտագործվել տարբեր ոլորտների կողմից: Այն նաև ունի կոնֆերանսների սենյակ՝ բիզնես հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, փառատոների համար:

Բացման արարողությանը ներկա են լինելու Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև գործարարներ և Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների ղեկավարներ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031