Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ, որակի ստանդարտների հետ կապված խնդիր չունենք. Պապոյան

Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, ինչու՞ անխոչընդոտ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երեւանում ընթացող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Շատ մասնագետների գնահատմամբ հայկական գինին իր որակով չի զիջում բազում առաջատար երկրների գինիներին: Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ նշանակություն և ազդեցություն ունենալ»,-ասաց նա:

«Ներդրումներ հայրենիքում․ առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նա հարցուպատասխանի ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները. «Ես ինքս երկար տարիներ ապրել եմ Սփյուռքում և կարծում եմ պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031