Skip to main content

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը դառնալու է հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը դառնալու է հանքարդյունաբերությունը, Mining Armenia Forum 2026 համաժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Երկար տարիներ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին գործնականում գրեթե ուշադրություն չէր դարձվում։ Միայն վերջին տարիների ընթացքում մենք սկսել ենք իրականում զգալ, որ կառավարությունն ու պետությունը բոլորովին այլ վերաբերմունք են ցուցաբերում մեր ոլորտի նկատմամբ։ Մեզ սկսել են լսել»,- նշեց նա։

Ռոման Խուդոլիի խոսքով՝ հանքարդյունաբերություն ոլորտի ներուժը խիստ թերագնահատված է, և դեռ շատ խնդիրներ կան լուծելու՝ այդ ներուժը լիարժեք իրացնելու համար։

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Այս տարի ֆորումը համախմբել է շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031