Skip to main content

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ուկրաինային և հանձնարարեցին Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները», — ասել է նա՝ նշելով, որ այս հարցը կքննարկվի ԵՄ հաջորդ գագաթնաժողովում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031