Այս տարի Ռուսաստանում 1․4 միլիոն ԱԹՍ կարտադրվի. Պուտին

Ռուսաստանը պատրատսվում է կտրուկ կերպով մեծացնել անօդաչու թռչող սարքերի արտադրության ծավալները՝ տարեկան ցուցանիշը հասցնելով 1 միլիոն 400 հազար միավորի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում՝ ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ այդ մասին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«2023 թվականի ընթացքում ռազմաարդյունաբերական համալիրը զորքեր էր ուղարկել 140 հազար անօդաչու սարք։ Ընթացիկ տարում մենք պատրաստվում ենք կտրուկ կերպով մեծացնել անօդաչուների արտադրության ծավալները։ Եթե ավելի հստակ խոսենք, այդ ծավալներն ավելացվելու են 10 անգամ», — ասել է Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031