Հայաստանը առաջադիմել է ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում

Սեպտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Արգենտինայի ընտրանին պահպանել է առաջատարի դիրքը։ Իրենց տեղերը պահպանել են նաև առաջատար տասնյակի բոլոր մյուս ազգային ընտրանիները։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․ Արգենտինա 1889.02

2․ Ֆրանսիա 1851.92

3․ Իսպանիա 1836.42

4․ Անգլիա 1817.28

5․ Բրազիլիա 1772.02

6․ Բելգիա 1768.14

7․ Նիդերլանդներ 1759.95

8․ Պորտուգալիա 1752.14

9․ Կոլումբիա 1738.72

10․ Իտալիա 1726.31

72․ Հյուսիսային Մակեդոնիա 1351.18

97․ Հայաստան 1230.79

137․ Լատվիա 1097.98

140․ Ֆարերյան կղզիներ 1087.51

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30