Երկրպագուների պատճառով Տոտենհեմի խաղացողը ջնջել է իր Instagram-յան էջը

Լոնդոնի «Տոտենհեմի» ուելսցի եզրային հարցակվող Բրենան Ջոնսոնը Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղից հետո (0:1) ակումբի երկրպագուների կողմից բռնության է ենթարկվել սոցցանցերում, հայտնում է Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա եզրային հարձակվողը բազմաթիվ վիրավորական հաղորդագրություններ է ստացել իր թիմի երկրպագուներից։ Մասնավորապես նրան վիրավորել են այն դրվագի համար, երբ ընդմիջումից առաջ 0։0 հաշվի պայմաններում չկարողացավ օգտվել գոլային հնարավորությունից։

Խաղից հետո Ջոնսոնը ջնջել է Instagram-յան էջը։

Նշենք, որ «Խթանները» Պրեմիեր լիգայում կայացած 4 տուրերից հետո վաստակել են 13 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։

Աղբյուր՝ armsport.am

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930