Skip to main content

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930