Skip to main content

COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում։ Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով։

Միջոցառումը նպատակաուղղված է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և առաջիկա գլոբալ գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների քննարկմանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031