Skip to main content

Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին

Չինաստանին և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ գոյակցության ուղին հարթելու համար: Այդ մասին ասվում է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության կողմից ԱՄՆ կատարած նրա պետական այցի առաջին օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկու կողմերին հարկավոր է հարթել ճիշտ ուղի դեպի նոր դարաշրջան, որում երկու մեծ տերությունները՝ Չինաստանը և ԱՄՆ-ը, խաղաղությամբ գոյակցում են», — նշել է պետության գլուխը։

«Հուսով եմ Թրամփի հետ հանգամանալից մտքեր փոխանակել մեր երկրների հարաբերությունների և համաշխարհային իրավիճակի մասին կարևոր հարցերի շուրջ, անընդհատ հարստացնել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական կայունության կառուցողական հարաբերությունների բովանդակությունը, ինչպես նաև ընդլայնել մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխանակման և համագործակցության հնարավորությունները», — ընդգծել է Չինաստանի նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Սի Ծինփինը ժամանել էր ԱՄՆ, որտեղ նրան անձամբ դիմավորել է Դոնալդ Թրամփը:

Ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն, ՉԺՀ-ի նախագահի պետական այցը ԱՄՆ-ում տևելու է սեպտեմբերի 23-ից 25-ը։ Թրամփն այցով Չինաստանում էր գտնվել մայիսի 13-15-ը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930