Եվրամիության հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում ցուցադրական բնույթ է կրում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ-ի բացահայտ հակառուսական քաղաքականությունը՝ չարժե պատրանքներ ունենալ միավորման իրական մտադրությունների վերաբերյալ։
«Բրյուսելը երբեք ալտրուիզմով աչքի չի ընկել։ Նրա առաջնահերթ նպատակը Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և իր այլ աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը»,-ասել է դիվանագետը։






































