Skip to main content

Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է երեխաների իրավունքները

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Վորլդ Վիժն» Բրյուսելի և ԵՄ-ի հետ կապերի տնօրեն Սեսիլ Պիշոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների արդյունավետ երաշխավորման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը խոսել է երեխաների իրավունքների ապահովման ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրացվող մեթոդների, այդ թվում՝ ՄԻՊ-ին առընթեր՝ երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի մասին:

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգի առաջնահերթ ոլորտներից է և չի կարող դիտարկվել որպես երկրորդական ուղղություն:

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու հետագա համագործակցության զարգացումը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930