Skip to main content

Հռոմի Կոլիզեյը մեկ օրով փակվել է դժբախտ պատահարի պատճառով

Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Հնագիտական ​այգու մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 22-ամյա աշխատակից Անդրեա Մորետտին, որը մասնագիտացած էր լեռնագնացային սարքերի կիրառմամբ բարձրության վրա կատարվող աշխատանքներում, ընկել է ու մահացել, երբ մալուխներ էր անցկացնում լուսավորության համակարգերի համար:

Մորետտիի զոհվելու կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նա հույս է հայտնել, որ դժբախտ պատահարի պատճառը կհաջողվի հնարավորինս շուտ պարզել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031