Skip to main content

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին

Եվրամիությունը պնդում է, որ Իրանի շուրջ ընթացող հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել գործադրվող բոլոր դիվանագիտական ջանքերին», — X-ի իր էջում գրել է Կոշտան։

Իրանի նախագահի հետ զրույցը նա որակել է որպես «անհամեմատ բաց և բովանդակալից»։

«Ընդգծեցի, որ երկխոսությունն ալտերնատիվ չունի․ դա հակամարտությունները լուծելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու միակ ուղին է», — նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Նա նաև կոչ է արել լիովին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում, իսկ Թեհրանին հորդորել է վերսկսել ԱԷՄԳ-ի հետ լիարժեք համագործակցությունը ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930