Skip to main content

Ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. Փաշինյան

Ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։

Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք, և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրն այս ամբիոնից ասած խոսքերն այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մեր մյուս երկու հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն և մեր բարիդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ։

Տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը»,- ընդգծել է Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930