Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա օրկեստրա»-ն սեպտեմբերի 25-ին Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես կգան «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգով։
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Համերգն անցկացվում է «Ռեինկարնացիա օրկեստրա»-ի Awakening համաշխարհային շրջագայության շրջանակում։
Շրջագայության նպատակն է տարբեր քաղաքներում ապրող մարդկանց ավելի մոտեցնել հայկական երաժշտությանն ու մշակույթին՝ խմբի երգերը ներկայացնելով սիմֆոնիկ հնչողությամբ։
Յուրաքանչյուր համերգին «Ռեինկարնացիա»-ն հանդես կգա տվյալ քաղաքներում գործող նվագախմբի հետ:
«Մեր երգերը տարբեր երկրներում ապրող մարդկանց համար տարբեր հիշողություններ ու զգացողություններ են կրում։ Awakening-ի միջոցով ուզում ենք այդ երաժշտությունը ներկայացնել նոր հնչողությամբ և մարդկանց միավորել դրա շուրջ։ Գառնիում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալը մեզ համար առանձնահատուկ է. անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,-ասում է «Ռեինկարնացիա օրկեստրա»-ի մենակատար Ռոլանդ Գասպարյանը։
Գառնիի համերգից հետո Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում։ Այդ համերգներին ևս «Ռեինկարնացիա»-ն հանդես կգա տվյալ քաղաքներում գործող նվագախմբի հետ:






































