Սոչի քաղաքի ափերի մոտ՝ Սև ծովի ջրերում, ուրբաթ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։
ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Սոչիի Կենտրոնական շրջանի ափից 21 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը կազմել է 4,5-5 բալ, իսկ մագնիտուդը՝ 4,2՝ Ռիխտերի սանդղակով։
Գերատեսչությունից հայտնել են, որ երկրաշարժի հետևանքով բնակչությունից որևէ ահազանգ կամ դիմում չի ստացվել։






































