Ինչպիսին է Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը։

«Մենք վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված, թե՛ դրական արդյունքների, ինչը մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ և հոկտեմբերին կտեսնենք նվազում դեպքերի։ Այս առումով աշխատանքները շարունակվում են դեռ, մենք նաև մարզային այցելություններ ենք անում»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ հակահամաճարակային աշխատանքները շարունակվում են տարվել։

Ի՞նչ վերաբերում է հարցին, թե համաճարակով պայմանավորված՝ դպրոցներում ցանցապատում իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, Ավանեսյանը նկատեց. «Մոծակները չեն ընտրում միայն դպրոցները, իսկ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են տարվել»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031