Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Մայր Տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը: Այն կառուցվել է Դ-րդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին, երբ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ-ից։

«2000 թվականին Էջմիածնի Մայր Տաճարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Մայր Տաճարին զուգահեռ ընդգրկվել են նաև Վաղարշապատ քաղաքում գտնվող Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները:

2003 թ․ Հայոց Եկեղեցին տոնել է Մայր Տաճարի օծման 1700-ամյակը։ Այս առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայրապետական կոնդակով, իսկ նույն տարվա փետրվարի 3-ին հռչակել է Սուրբ Էջմիածնի տարի։

Նույն թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը և վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Ս. Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930