Լոռու նախկին մարզպետը նոր պաշտոն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Լոռու մարզ, այցելել նորակառույց դպրոցներ և հաստատություններում արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր երկու պաշտոնյաների ազատումը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031