Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին. պատճառը Արարատ Միրզոյանի հանդիպումն է

Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել պաշտոնական Երևանին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում կատարելով «բարեփոխումների նորություններ» պորտալին, այս մասին տեղեկություն է տարածել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են տրվել:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիլնյուս այցի շրջանակներում հունիսի 20-ին հանդիպել էր Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031