Պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին․ Ավանեսյանն ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ արյուն են հանձնել

Արյան դոնորի համաշխարհային օրվա շրջանակներում արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ:

Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն կյանք ենք փրկում, այլև արյունատվությունը բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա:

«Մենք պետք է հետևենք զարգացած երկրների օրինակներին, որտեղ անվարձահատույց դոնորության ցուցանիշները շատ բարձր են`80%-ից ավելի: Արյունատվության մշակույթը պետք է նոր մակարդակի հասցնենք, ինչին կնպաստի Արյան բանկի նոր շենքի կառուցումը` ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով»,- նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր դոնորներին` ժամանակ հատկացնելու և մարդասիրական քայլ կատարելու համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30