Դե Ռոսին հեռացվեց Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալացի մասնագետ Դանիելե Դե Ռոսին հեռացել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ռոման» հայտարարում է, որ ազատել է Դանիելե Դե Ռոսին առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Այս որոշումը կայացվել է թիմի շահերի համար, որպեսզի հնարավոր լինի արագ վերականգնել ցանկալի ուղին, երբ մրցաշրջանը դեռ գտնվում է մեկնարկային փուլում։

«Շնորհակալություն Դանիելեին այս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որը նա կատարել է կրքով և նվիրվածությամբ», — նշվում է ակումբի հայտարարությունում։

«Ռոման» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը։ Թիմը չորս խաղից վաստակել է երեք միավոր։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930