Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը երկրի ներսում որևէ սպառնալիք չի ներկայացնի․ վարչապետ

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը՝ նշելով, որ կայացվել է ռազմավարական որոշում՝ Հայաստանը պետք է ունենա մոդուլյար ատոմակայան։

Այս մասին նա ասել է Երևանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ:

«Այսինքն՝ փոքր տիպի մոդուլյար ատոմակայան: Ինչո՞ւ։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն՝ նման դեպքում 500 մետր հեռավորության վրա գտնվող բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն՝ վթարը տեղային է ու միջավայրին չի սպառնում։ Եվ սա ակնհայտ դարձրեց, որ պետք է գնանք այս ճանապարհով»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիայի կիրառման փուլին է հասել մի քանի երկիր. «Մենք աշխատում ենք գործընկերների հետ, և այստեղ խնդիր կա, որ այս պահին աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա, կան կառուցվողներ։ Մեր համոզմունքն այն է, որ դա անխուսափելի բան է և միանշանակ լինելու է»։

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը և՛ երկրի ներսում, և՛ շրջակա երկրների համար որևէ սպառնալիք չի ներկայացնի։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031