Վաշինգտոնը Լիբանանում փեյջերների պայթյունների հետ որևէ կապ չունի. Բլինքեն

Միացյալ Նահանգները Լիբանանում տեղի ունեցած փեյջերների պայթյունների հետ որևէ առնչություն չունի, Կահիրե կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Վաշինգտոնում այս գործողության մասին նախապես տեղյակ չեն եղել։ Այժմ ամերիկյան կառույցները զբաղված են տեղեկատվության հավաքագրմամբ», — նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ իշխանությունները համարում են, որ հակամարտող կողմերից որևէ մեկը չպետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ զոհվել է, ևս 3 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչները փոխանցել են, որ իրենց համոզմամբ՝ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրվել են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031