Հայրենասիրության այն մոդելը, որով հայրենիքը սիրել ենք, նրա համար է, որ ՀՀ պետություն գոյություն չունենա. Փաշինյան

«Հայտնի արտահայտություն կա՝ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց ի՞նչ դասեր քաղել»:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իր եզրակացությամբ այն դասերը, որ մենք ունենք մեր պատմությունից, մենք չենք գրել մեզ համար, ուրիշներն են գրել:

«Ասել են՝ կարդացեք հարգելի հայեր, ձեր պատմությունից դասերը հետևյալն են, կետ՝ մեկ. գնացեք անգիր արե՛ք, եկե՛ք: Գնացել ենք անգիր արել, ասել են՝ կետ 2,3…

Մենք մեր պատմությունը չգիտենք: Ես հիմա մի բան կասեմ, որ կիսել եմ միայն իմ ընտանիքի հետ: 2018 թվականից ի վեր ինձ համար որպես վարչապետ ամենամեծ պռոբլեմը, որը գոյություն է ունեցել դա եղել է եր հայրենասիրությունը, ընդ որում ասվածի մեջ հեգնանք չկա: Ամենամեծ պռոբլեմը, որը ես ունեցել եմ եղել է իմ հայրենասիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով ֆիլմերով, տեքստերով, ելությներով, հերոսներով, կերպարներով անուններով նկարներով ններմուծվելէ մեր սոցիալ հոգեբանություն:

Ընդ որում ինչ-որ այդտեղ կա ամեն ինչը մեզ համար սիրելի է, բայց նպատակը պետք է հասկանալ. հայրենասիրության այդ մոդելը նրա համար է, որ ՀՀ պետություն գոյություն չունենա, այդ մոդելի հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ անկախ ինիշխան պետություն գոյություն չունենա»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը վերահաստատեց՝ հայրենասիրության այն մոդելը, որով մենք մեր հայրենիքը սիրել ենք, նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք այլ սիրենք՝ տեսական. «Տեսական հայրենիք ունենաք ու սիրենք, պատից կախած ունենք, կենացների մեջ ունենք, տորթերի վրա ունենք, իսկ գետնի վրա չունենան, ինչն էլ մեզ հետ տեղի է ունեցել վերջին մի քանի հարյուրամյակում»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031