Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է» տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, նրա խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաջիզադեի խոսքով՝ Փարիզի պահվածքը իբր «խանգարում է» Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը և «սրում է» իրավիճակը։

«Ֆրանսիան «բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում» է որդեգրել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո»,-հայտարարել է Հաջիզադեն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031