Աննա Մկրտչյանի հայրն ու եղբայրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, ինչպես նաև եղբայրը՝ Հայկ Մկրտչյանը, հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Դատախազությունում Մկրտչյանին պատկանող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններ են արվել, կազմվել է ամփոփագիր, որից հետո նրան հրավիրել են՝ բացատրություններ ներկայացնելու։

Աննա Մկրտչյանի ընտանիքի անդամները ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031