Հնդկաստանի հարավում մտցվել է դիմակների պարտադիր կրման ռեժիմ՝ nipah վիրուսի հայտնաբերման պատճառով

Հնդկաստանի հարավային Մալապուրամ օկրուգի (Քերալայի նահանգ) իշխանությունները դիմակների կրման ռեժիմ են մտցրել վտանգավոր nipah վիրուսի հայտնաբերման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը։

Հատուկ ռեժիմը պահանջվել է սեպտեմբերի 9-ին տեղի հիվանդանոցներից մեկում 23-ամյա ուսանողի մահվանից հետո։ Նրա մոտ վիրուսի առկայությունը հաստատվել էր երկու հետազոտական լաբորատորիաների կողմից։ Այժմ առողջապահության մարմինների աշխատակիցները հավաքում են տվյալներ նրա շփումների մասին, որպեսզի բացառվի հիվանդության տարածումը։

Ողջ տարածաշրջանում թատրոններին եւ ուսումնական հաստատություններին առաջարկվել է փակվել մինչեւ հետագա կարգադրությունների ստացումը։ Քաղաքացիներին տեղեկացրել են նաեւ զանգվածային հավաքների արգելքի եւ անվտանգության միջոցների պահպանման անհրաժեշտության մասին միջոցառումների ժամանակ։

Հուլիսին nipah վիրուսը խլել էր նաեւ 14-ամյա մի տղայի կյանքը Մալապուրամ օկրուգում։ 2018թ. այդ վիրուսի բռնկման պատճառով Հնդկաստանի հարավում զոհվել է 18 մարդ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930