ՀՀ ժողովուրդը պաշտպանում է «իրական Հայաստանի» մեր տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը պաշտպանում է մեր կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ պայմանականորեն կա Հայաստանի երկու տեսլական՝ պատմական և իրական, և եթե պատմական Հայաստանի տեսլականն այն է, որ ՀՀ-ն գործիք է, ֆորպոստ է, հենարան, որպեսզի մենք ունենանք ավելի մեծ հայրենիք ու պետություն, ապա իրական Հայաստանի հայեցակարգն է՝ ՀՀ-ն միջոց է սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար, այն ընկալմամբ, որ մեջ է մտնում ազատությունը, արդարությունը և անվտանգությունը։

«Կտրված չլինելով մեր իրականությունից, ՀՀ կառավարությունը եկել է այն համոզման, որ իրական Հայաստանի տեսլականն է, որ կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, որովհետև հակառակը նշանակում է, որ ՀՀ-ն դնում ենք այն պատմական ցիկլի մեջ, որի ելքն անխուսափելի է՝ ՀՀ պետականության կորուստ»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031